8 հունիսի 2013 - 12:46 AMT
Արցախում քննարկել են երկու հայկական պետությունների փոխգործակցությանը մշակույթի ոլորտներում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են Արցախում մշակույթի զարգացման և այս ոլորտում երկու հայկական պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: