8 հունիսի 2013 - 13:39 AMT
Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ակցիաները ձեռնտու են ինչպես Սիրիային, այնպես էլ Իրանին. թուրքագետ

Վերջին օրերին Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ակցիաները, ըստ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի, ձռնտու են ինչպես Սիրիային, այնպես էլ Իրանին:

«Մինչ Թուրքիան զբաղված է ներքին խնդիրներով և աչքաթող է արել Սիրիային, Բաշար Ասադը կարողացել է թայմ-աութ վերցնել և նոր հարվածներ հասցնել գրոհայիններն: Իսկ Իրանին միշտ է ձեռնտու է, որպեսզի հարևան Թուրքիայում լինի անկայուն վիճակ»,- ասաց Իսպիրյանը:

Ըստ նրա, Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ից և Եվրոպայից չէր սպասում այնպիսի գնահատականների, ինչպիսիք հնչեցին Գեզի պուրակի բողոքի ակցիաների հետ կապված:

«ԱՄՆ-ի սենատը Թուրքաիայի վարչապետին բռնապետի հետ համեմատեց: Պետքարտուղարությունն էլ ցույց տվեց, որ վերաբերմունքը փոխվել է: Եվրոպան ևս քննադատեղ սուլթան Էրդողանին: Արևմուտքը Թուրքիային որպես գործիք է օգտագործում, բայց չի ցանկանում տեսնել նրան տարածաշրջանում ինքնուրույն»,- նշեց նա: