Լևոն Շիրինյան. Այն մարդիկ, ովքեր ձեռք են բարձրացնում բանակի վրա, կարող են ամեն ինչ էլ անել

Լևոն Շիրինյան. Այն մարդիկ, ովքեր ձեռք են բարձրացնում բանակի վրա, կարող են ամեն ինչ էլ անել

PanARMENIAN.Net - Քաղաքագետ Լևոն Շիրինյանի խոսքով, Գորիսում տեղի ունեցած դեպքերը վկայում են այն մասին, որ Հայաստանը հասել է մի վտանգավոր կետի` կառավարության անհայրենասիրության պակասի պատճառով: «Երկրի լեգիտիմությունը դրվում է հարցականի տակ, սա ազգային աղետի նշան է, քանի որ պետական ապարատը համալրված է ոչ համարժեք մարդկանցով: Խնամիներով ու գերդաստաններով են պետություն ղեկավարում»,- շեշտեց նա:

Շիրինյանը գտնում է, որ հանցավոր անտարբերություն է դրսևորվում բանակի նկատմամբ, և յուրաքանչյուր ոք ձեռք է բարձրացնում սպայի վրա, ինչն էլ ազգային ոգու թուլացման նշան է. «Այն մարդիկ, ովքեր ձեռք են բարձրացնում բանակի վրա, կարող են ամեն ինչ էլ անել: Պետք է կտրուկ քայլեր ձեռնարկել, այլապես այս վիճակը Հայաստանը կդարձնի արտաքին ուժերի կողմից ավելի կառավարելի»:

Նա առաջարկում է կառավարական վերնախավին զինաթափվել, զենք չկրել և չվախենալ սեփական ժողովրդից: «Պետք է գիտակցել, թե նմանատիպ դեպքերն ինչի կարող են հանգեցնել: Բոլոր նախագահները իրենց կառավարման երկրորդ շրջանում դառնում են ավելի անկախ ու պետականամետ: Հասարակությունը պետք է անընդհատ պահանջատեր լինի»,- ավելացրեց քաղաքագետը:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---