8 հունիսի 2013 - 14:36 AMT
Մարսում հայտնաբերվել են քաղցրահամ ու չեզոք թթվայնությամբ ջրի հետքեր

«Օփորթյունիթի» մարսագնացը հայտնաբերել է Մարսում քաղցրահամ ու չեզոք թթվայնությամբ ջրի հետքեր: Նախկինում գիտնականներին հաջողվել էր միայն հաստատել Մարսի վրա բարձր թթվայնությամբ ջրի առկայությունը:

Ինչպես նշում են հետազոտողները, մարսագնացի հայտնաբերած կավի շերտերը ձևավորվել են քաղցրահամ ջրի միջավայրում չեզոք pH ցուցանիշով:

«Այդ ջուրը խմելու ջուր էր»,-ասել է առաքելության պատասխանատու Սթիվ Սքվայրսը: