Տարոն Մարգարյան. Տրանսպորտի թանկացման հարցը դեռ չի քննարկվում, բայց հաշվարկները կատարվում են

Տարոն Մարգարյան. Տրանսպորտի թանկացման հարցը դեռ չի քննարկվում, բայց հաշվարկները կատարվում են

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե գազի սակագնի բարձրացման հետ կապված կթանկանա արդյոք տրանսպորտի գինն ասաց, որ մասնագետներն այդ ուղղությամբ աշխատում են:

«Տնտեսագետների ուսումնասիրություններից հետո մենք հայտարարությամբ հանդես կգանք: Դեռ չի քննարկվում տրանսպորտի թանկացման հարցը, բայց հաշվարկները կատարվում են: Դրանք պետք է կատարեն, որպեսզի հասկանանք, թանկանալու է թե ոչ»,- նշեց Մարգարյանը:

Ավելի վաղ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասել էր, որ գազի սակագնի բարձրացման հետևանքով 5 տոկոսով կբարձրանա նաև հասարակական տրանսպորտի սակագինը: Ըստ նոր որոշման, քաղաքացիները 1 խմ դիմաց կվճարեն 156 դրամ: Որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---