Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունիսի 11-ին

Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունիսի 11-ին

PanARMENIAN.Net - Երևանի նորընտիր ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստում հաստատել է Երևանի քաղաքապետի երդմնակալության առիթով ավագանու նիստ գումարելու օրը:

Երևանի քաղաքապետն իր լիազորությունները պետք է ստանձնի ընտրվելուց հետո, օրենքով սահմանված կարգով, երրորդ օրացուցային օրը հրավիրված ավագանու նիստում` Երևանի բնակիչներին տրված երդմամբ:

Ավագանու որոշմամբ՝ Երևանի ընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունիսի 11-ին:

Երևանի ավագանին քվեարկությամբ հաստատել է նաև մշտական հանձնաժողովների կազմը: Երևանի ավագանին որոշել է հաջորդ նիստը հրավիրել սեպտեմբերի 10-ին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---