Խոսրովի անտառում կազմակերպվել է միջոցառումների շարք

Խոսրովի անտառում կազմակերպվել է միջոցառումների շարք

PanARMENIAN.Net - Հայաստանում բնապահպանի օրվան նվիրված հանդիսությունների շրջանակներում «Խոսրովի անտառ» պետական արգելոցում կազմակերպվել է միջոցառումների շարք, որոնց մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ու Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը:

Հարությունյանը նշել է, որ բոլորը համատեղ ուժերով պետք է նպաստեն բնության պաշտպանությանը ի դեմս Խոսրովի անտառի: «Ես կոչ եմ անում կրկնապատկել այս ոլորտում մեր ջանքերը խնդիրների լուծման հարցում: Մեր մանուկները պետք է դառնան առաջամարտիկները, ովքեր իրենց պահվածքով, իրենց կենցաղով վաղը մեր երկրին ու ժողովրդին մեծ օգուտ կբերեն»,- նշել է նախարարը:

Տոնական միջոցառումների շրջանակներում կազմակերպվել էր Վեդի քաղաքի Գեղարվեստի դպրոցի սաների նկարչական ցուցահանդեսը:

Վեդի քաղաքի մշակույթի տան սաների երգի-պարի համույթների մրցույթին հաջորդել է «Խոսրովի անտառ» արգելոցի վարչական շենքի տարածքի մաքրման և հարդարման աշխատանքները:

Բնապահպանի օրվա կապակցությամբ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը շնորհակալագրեր է հանձնել Խոսրովի պետական արգելոցի մի շարք աշխատակիցների:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---