Թալիբանի զինյալները հարձակվել են Քաբուլի օդանավակայանի վրա

Թալիբանի զինյալները հարձակվել են Քաբուլի օդանավակայանի վրա

PanARMENIAN.Net - Աֆղանստանում զինյալները հարձակվել են Քաբուլի օդանավակայանի վրա, որի պատասխանատվությունն իր վրա վերցրել է «Թալիբան» շարժումը, հաղորդում է Associated Press-ը:

Հարձակումը սկսվել է տեղական ժամանակով 04:30-ին, զինյալների խումբը գրավել է օդանավակայանի զորամասի հարևանությամբ կառուցվող շինությունը, որտեղից էլ հարձակվել են:

Նախնական տվյալների համաձայն`թիրախը եղել է օդանավակայանի հարևանությամբ գտնվող ՆԱՏՕ-ի շտաբը:

Տեռորիստների և օդանավակայանի անվտանգության ուժերի միջև մարտը տևել է մի քանի ժամ, յոթ զինյալ մահացել է:

Օդանավակայանը հարձկաման պահից դադարեցրել է չվերթները, Քաբուլի օդանավակայանի դիվանագիտական հատվածում տեղակայված դեսպանատները փակվել են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---