10 հունիսի 2013 - 12:04 AMT
Լիբիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետը հրաժարական է տվել

Լիբիայի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Յուսեֆ ալ Մանգուշը հրաժարական է տվել Բենգազիում զինված բախումներից հետո, որոնք ավարտվեցին մի քանի տասնյակ մարդու սպանությամբ: Ինչպես հայտնում է AFP-ն, գեներալի հայտարարությունը հրաժարականի մասին հավանության է արժանացել Լիբիայի խորհրդարանում:

Ալ Մանգուշը գլխավորում էր լիբիական զորքերը 2012թ. հունվարից: Նրան բազմիցս են մեղադրել նախկին ապստամբների խմբերի զինաթափմանը խոչընդոտելու մեջ:

Նախկին ապստամբների հարցն այժմ ամենաբարդն է Լիբիայում: Բացի օրինական խմբավորումներից, որոնք ենթարկվում են իշխանություններին, մինչ օրս գործում են զինված կազմավորումներ, որոնք փաստացի ոչ ոքի չեն ենթարկվում: