10 հունիսի 2013 - 11:52 AMT
Մոսկվայում լույս է տեսել Շահան Նաթալիի «Պանթուրքիզմը Անկարայից մինչև Բաքու» գիրքը

Շուրջ 80 տարի է անցել Շահան Նաթալիի (Հակոբ Տեր-Հակոբյան) «Պանթուրքիզմը Անկարայից մինչև Բաքու» աշխատության հրատարակումից: Սակայն, այն հարցերը, որոնք արծարծում է հեղինակն ու այն բանավեճը, որ վարում է, զարմանալիոներն արդիական են մնում:

Ինչպես ասվում է «Հայ գիրք» հրատարակության նախաբանում, անկախ Հայաստանն ապրում է մի պետության հարևանությամբ, որը գաղտնի և ակնհայտորեն փայփայում է գլոբալ կայսրության մասին երազանքը: Երազանքը, որը միայն իր հայտարարն է փոխում կրոնական պանիսլամիզմից անցնելով աշխարհիկ պանթուրքիզմին (և հակառակը), կախված քաղաքական պահից: Այսօր մենք տեսնում ենք այդ հայտարարի հերթական փոփոխությունը, երբ նահանջ է կատարվում քեմիալիստական աշխարհիկ մոդելից՝ նպատակ ունենալով առաջնորդել պանիսլամիստական շարժումը: Սակայն էությունը մնում է նույնը՝ միասնական կայսրություն (մեր դարում ոչ պարտադիր միասնական) Բոսնիայից մինչև Միջին Ասիա՝ ամրացված իսլամական կամ թյուրքական ցեմենտով: Իսլամական աշխարհի ակտիվացման լույսի ներքո այդ մարտավարական փոփոխությունը հասկանալի է:

«Հե՞շտ է արդյոք Հայաստանի համար: Մեկուսացման քաղաքականությունը չի կարող երկար տևել, առավել ևս, արդյունավետ գործել, մի երկրի համար, որ բարդ հաղորդակցություն ունի: Դաժան XX դարի սահմաններում խեղդված Հայաստանին անհրաժեշտ է երկխոսությունը հարևանների հետ: Սակայն, որտե՞ղ է սահմանը համագործակցության ու հարևանների հետ երկխոսության միջև: Եվ ինչ է պետք ունենալ թիկունքում, երբ զրուցակցիդ թիկունքում երկսայր դաշյուն է պահում»,-գրել է Նաթալին:

Շահան Նաթալին իր խոսքի տերն էր: Նա նպատակ չունի քաղաքական, կուսակցական դիվիդենտներ հավաքելու: Նրա զենքը տրամաբանությունն է, փաստերը, մեջբերումները, «երկաթե վերլուծությունը: Նրա եզրակացությունները կարծես պողպատից լինեն: Պոպուլիստ ընդդիմադիրների ֆոնին նա սակավախոս է: Յուրաքանչյուր աշխատությունում և կյանքում: Ընդամենը մի քանի աշխատություն կյանքի 99 տարում; Եվ լուռ արած գործը: