10 հունիսի 2013 - 12:09 AMT
ԱՄՆ-ն կշարունակի օժանդակել Եգիպտոսին

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այս տարվա մայիսին առանց ավելորդ աղմուկի որոշեց, որ ամերիկյան օժանդակությունն Եգիպտոսին կշարունակվի: Մայիսի 9-ին Քերիի ստորագրած հուշագրում ասվում է, որ օգնությունը «ցուցաբերվելու է, ելնելով ԱՄՆ ազգային անվտանգության շահերից»:

Քերին գրում է. «Մենք գոհ չենք այն առաջընթացից, որը ցուցադրում է Եգիպտոսը ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում, մենք կշարունակենք մեր ճնշումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման նպատակով»: