10 հունիսի 2013 - 12:53 AMT
Թուրքիայի վարչապետը հարձակման է անցնում

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարձակման է անցնում՝ Անկարայում իր կողմնակիցների բազմահազարանոց հանրահավաքում նա հորդորել է հակակառավարական ցույցերին պատասխանել իշխող կուսակցությանը սատարող լայնածավալ ցույցերով, ինչպես նաև քվեարկել նրա օգտին առաջիկա ընտրություններում: Հավաքվածները վանկարկում էին. «Մենք պատրաստ ենք մեռնելու հանուն քեզ, Թայիփ»:

Մինչդեռ Անկարայի Ղզիլայ հրապարակում հազարավոր մարդիկ պահանջում են վարչապետի հրաժարականը՝ մեղադրելով նրան երկրի իսլամականացման մեջ, բողոքի ակցիաները դաժանորեն ճնշելու մեջ: Հատկապես նրանք վրդովված են Էրդողանի քամահրական արտահայտություններով ցուցարարների հասցեին, հայտնում է euronews-ը: