10 հունիսի 2013 - 13:58 AMT
Բ. Սահակյանն ու Ա. Աշոտյանը կրթության ոլորտում գործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում գիտության և կրթության զարգացմանը և այս ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է համագործակցության լայն դաշտի և հնարավորությունների առկայությունը ու դրանց արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը: Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք: