10 հունիսի 2013 - 14:27 AMT
Արցախում պետական գույքի կառավարման ոլորտում մի շարք բարեփոխումներ են նախատեսվում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին:

Հանդիպմանը քննարկվել են պետական գույքի կառավարման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը և միջգերատեսչական կապերի խորացմանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախում պետական գույքի կառավարման ոլորտում նախատեսվում է իրականացնել մի շարք բարեփոխումներ` ուղղված կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը և այս համատեքստում կարևորել է Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ սերտ համագործակցությունը և փորձի փոխանակումը: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը: