10 հունիսի 2013 - 16:02 AMT
Մահմուդռեզա Սաջադի. ԱՄՆ-ն ցանկանում է, որ «Ժնև-2»-ը ձախողվի

ԱՄՆ, բողոքելով Իրանի մասնակցության դեմ Սիրիայի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովին, հուսով է, որ այդպիսով կձախողի «Ժնև-2»-ը, հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Սեյեդ Մահմուդռեզա Սաջադին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այն հայտարարությունների պատճառը, որ Իրանը չի կարող մասնակցել սիրիական խորհրդաժողովին, կարող է հանդիսանալ այն, որ նման հայտարարություններ անող երկրները չեն ցանկանում մասնակցել խորհրդաժողովին»,-ասել է նա:

Ըստ դեսպանի, սիրիական աղետը կրկնակի չափանիշների կիրառման օրինակ է արևմտյան երկրների կողմից, գտնում է իրանցի դիվանագետը: