10 հունիսի 2013 - 16:55 AMT
Մուբարաքի դատավարությունը հետաձգվել է մինչև հուլիսի 6-ը

2011թ. հունվարին Կահիրեում անկարգությունների ժամանակ ցուցարարների մահվան գործով գլխավոր կասկածյալը երկրի նախկին ղեկավար Հոսնի Մուբարաքն է, նրա գործով դատավարությունը հետաձգվել է մինչև հուլիսի 6-ը, հայտնում է «ՌԻԱ Նովստի» գործակալությունը:

Նիստը հետաձգվել է, ինչպես և նախկինում, գործի հանգամանքներն ավելի մանրակրկիտ կերպով ուսումնասիրելու դատավորի պահանջի հիման վրա: