10 հունիսի 2013 - 16:59 AMT
Թուրք ակտիվիստները գրավել են Անկարայի Կուուլու զբոսայգին

Թուրքական ոստիկանությունը երկուշաբթի առավոտյան սկսել է ցուցարարներին Անկարայի Կուուլու զբոսայգուց դուրս մղելու գործողությունը, որտեղ ակտիվիստները մշտական ճամբար են բացել Ստամբուլի Գեզի զբոսայգու օրինակով: Կուուլուն մի քանի տարի առաջ նույնպես մտադիր էին քանդել, սակայն այն ժամանակ զբոսայգու ոչնչացումը կանխեցին:

Բողոքի ցույցերը Թուրքիայում չեն դադարում և չեն նվազում: Ակտիվիստներին վրդովեցրել է իշխանությունների արձագանքն իրենց պահանջներին՝ վարչապետ Էրդողանը իր կողմնակիցների միանգամից մի քանի հանրահավաքի մասնակցեց և կրկին հորդորեց բոլորին ցրվել տներով. «Մեզ կարող է առարկել միայն թուրք ժողովուրդը, ոչ թե մարգինալ խմբեր: Նա կարող է առարկել քվեարկության տուփերի միջոցով», հայտնում է euronews-ը: