10 հունիսի 2013 - 18:17 AMT
Քանդահարում թալիբները երկու տղաների են գլխատել լրտեսության համար

Ըստ Աֆղանստանի իշխանությունների տվյալների, երկրի հարավում Քանդահար գավառում երկու տղաների են գլխատել լրտեսության մեղադրանքով: Տղաներից մեկը 10 տարեկան էր: Ըստ հաղորդագրությունների, նա հաճախ էր կերակուր վերցնում ոստիկաններից Զարի շրջանում:

Քանդահար գավառի ղեկավարը դատապարտել է այդ գործողությունն՝ անվանելով այն անմարդկային ու հակաիսլամիստական: «Թալիբան« շարժումը հերքում է տղաների սպանությունն ու նույնպես դատապարտել է այդ գործողությունը: Երկրորդ դեռահասի մասին, որը 16 տարեկան էր, քիչ բան է հայտնի:

2012թ. թալիբներին մեղադրում էին 12-ամյա տղայի և 7-ամյա աղջկա մահապատժի ենթարկելու մեջ Աֆղանստանի հարավում ու արևելքում:

Հայտնի է, որ նախկինում թալիբները գլխատել են իրենց զոհերին, սակայն «Թալիբանի« ներկայացուցիչները միշտ ժխտում են, որ այդպես են վարվել երեխաների հետ: