10 հունիսի 2013 - 17:52 AMT
Աշխարհի սիրիական համայնքները սատարում են Բաշար Ասադին

Ֆրանսիայում Սիրիացի ուսանողների միության բաժանմունքը և Թուրք երիտասարդների ասոցիացիայի բաժանմունքը Փարիզում Թուրքիայի դեսպանատան առջև ակցիա են կազմակերպել վարչապետ Էրդողանի քաղաքականության դեմ:

Ռազմավարական նշանակություն ունեցող Էլ Քուսեյր քաղաքում տեղի է ունեցել զանգվածային տոնական հանրահավաք: Ինչպես հայտնում է Սիրիայի SANA պետական գործակալությունը, նրա մասնակիցները շնորհակալություն են հայտնում կառավարական բանակի զինծառայողներին, որոնք ջախջախել են գրոհայիններին:

Երևանում սիրիացի ուսանողներն ու սիրիահայերի ներկայացուցիչները ակցիա են կազկակերպել հայրենիքի հետ համերաշխության կոչերով: Նրանք դատապարտել են Պարսից ծոցի երկրների հակասիրիական քաղաքականութունը, որոնք կատարում են Արևմուտքի ցուցումները: