ԱՄՆ Գերագույն դատարանը չի վերանայի Ցեղասպանությունը վերապրածների ապահովագրության վաղեմության ժամկետի մասին որոշումը

ԱՄՆ Գերագույն դատարանը չի վերանայի Ցեղասպանությունը վերապրածների ապահովագրության վաղեմության ժամկետի մասին որոշումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Գերագույն դատարանը չի վերանայի 9-րդ շրջանային Վերաքննիչ դատարանի 2012թ. փետրվարի 23-ի որոշումը, որով չեղյալ հայտարարվեց Կալիֆորնիայի օրենքը ապահովագրության հավակնությունների համար վաղեմության ժամկետի երկարացման մասին օրենքը, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANKA):

ANCA-ն հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանության ապահովագրական պոլիսների գործով հայցվորները կոչ են արել ԱՄՆ Գերագույն դատարանին վերանայլ ու շտկել Կալիֆորնիայի դատարանի 9-րդ շրջանի որոշումը հայցերի վաղեմության ժամկետի մասին, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): Հայցվորների հայտարարությունները տրվել են ի պատասխան Գերագույն դատարանի մերժման՝ վերանայելու ապահովագրական պոլիսների մասին գործը վաղեմության ժամկետի պատճառով: «Այս հարցը կարևոր հարցեր է արծարծում ի նպաստ սեփական քաղաքացիների օրենքներ ընդունելու պետության ունակության մասին, որոնք չեն հակասում դաշնային կառավարության արտաքին քաղաքականությանը»,-հայտարարել է փաստաբան Իգոր Տիմոֆեևը Paul Hastings ֆիրմայից, որը հանդես է գալիս որպես առաջատար փաստաբան հասարակական հիմունքներով հայցվորների համար:

«Մի քանի գլխավոր դատախազների հետ միասին մենք գտնում ենք, որ Գերագույն դատարանը պետք է լուծի այդ հարցը»,-ասել է նա: Հայցվորների 19-էջանոց պատասխանում ասվում է, որ հարկավոր է արգելափակել Կալիֆորնիայի մերժման իրավունքը վաղեմության ժամկետի հարցում: Պետությունը բոլոր լիազորություններն ունի իր քաղաքացիների մասնավոր պահանջների վերաբերյալ օրենսդրություն ընդունելու համար, եթե նրանք առնչվում են արտերկրում կատարված իրադարձություններին: «Մենք շնորհակալ ենք Իգոր Տիմոֆեևին և Paul Hastings թիմին նրանց փորձագիտական իրավաբանական եզրակացության համար»,-հայտարարել է ANCA պետության հետ կապերի գծով տնօրեն Քեյթ Նահապետյանը: Նա նշել է, որ ANCA շարունակելու է պահանջել, որպեսզի ապահովագրական պոլիսների պահանջնեը կատարվեն:

«Այսօր Թուրքիային թույլ են տալիս խախտել ու խարխլել մեր պետության հիմքերը»,-հայտարարել է Հայ փաստաբանների ասոցիացիայի նախագահը»,-հայտարարել է Հայ փաստաբանների ասոցիացիայի նախագահ Կարո Ղազարյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---