10 հունիսի 2013 - 19:39 AMT
Air Arabia -ն օգոստոսի 16-ից շաբաթական երկու թռիչք կկատարի դեպի Երևան

Օգոստոսի 16-ից Air Arabia ավիաընկերությունը կսկսի թռիչքները դեպի Հայաստան: Չվերթները նախատեսված են շաբաթական 2 անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ, Շարժայի միջազգային օդանավակայանից դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան:

«Հայաստանը դառնում է այն վայրը, որտեղ պարտադիր է դառնում այն զբոսաշրջիկների տեղափոխումը, ովքեր հետքարքրված են Հայաստանի բարձր մշակույթով, ֆանտաստիկ բնությամբ և մաքուր օդով»,-ասել է ավիաընկերության ներկայացուցիչ Աբդել Ալին: Այսպիսով, Երևանը դարձավ ընկերության 5-րդ նոր ուղղությունը այս տարում, ասված է ընկերության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: