10 հունիսի 2013 - 21:46 AMT
Գեզի զբոսայգում պատրաստվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան տեղադրել

1919 թվականին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան է եղել: Այս մասին հայտարարել է «Ոչ ասա ռասիզմին և ազգայնամոլութանը» (Dur De) նախաձեռնող խմբի ղեկավար Ջենգիզ Ալգան:

«Մենք պատրաստվում ենք նոր հուշարձան տեղադրել, չպետք է թույլ տալ, որ անցյալը մոռացվի»,-ասել նա՝ ընդգծելով, որ «հայերին ոչնչացրել են, ու այսօր նրանց սերունդները փորձում են ապացուցել իրենց նախնիների ողբերգությունը, որոնք սպանվել են ներկայիս Թուրքիայի տարածքում»,-նրա խոսքերն է փոխանցում demokrathaber.net-ը:

Գեզի զբոսայգու տարածքի մի հատվածը ժամանակին հայապատկան է եղել. 1560-ին սուլթան Սուլեյման Քանունին այդ հողատարածքը որպես երախտագիտության նշան նվիրել է հայկական համայնքին, քանի որ հայ խոհարարը փրկել էր սուլթանի կյանքը: Այդ տարածքում հայկական գերեզմանատուն է եղել:1940-ականներին քեմալականները հայերից խլեցին այդ տարածքը: Գեզի զբոսայգու աստիճանահարթակները հայկական շիրմաքարերից են պատրաստվել: