10 հունիսի 2013 - 20:06 AMT
Արցախի պողոտայում պայթուցիկ սարք է հայտնաբերվել

Այսօր ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 32/2 հասցեի մոտակայքում պայթուցիկ սարք է հայտնաբերվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հայտնաբերվել է ականանետի ական, որը տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին: