10 հունիսի 2013 - 21:19 AMT
Վանում երկրաշարժ է եղել. ՀՀ տարածքում ցնցումները չեն զգացվել

Այսօր՝ ժամը 20.00-ին ՀՀ սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 19.36-ին և 19.39-ին երկրաշարժներ են գրանցվել Թուրքիայի Վան քաղաքից 30 կմ դեպի արևելք համապատասխանաբար 4 և 3.6 մագնիտուդով: ՀՀ տարածքում ցնցումները չեն զգացվել: