31 հունվարի 2006 - 13:13 AMT
Բաքուն չի կարող փոխզիջման գնալ ղարաբաղյան հարցում, հայտարարել է Է.Մամեդյարովը
Այսօր երեկոյան Բաքու կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Բանակցությունների ժամանակ կքննարկվեն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի փետրվարի 11-12 Փարիզում կայանալիք հանդիպման հարցերը: Այդ մասին նախօրեին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նա նշել է Լեռնային Ղարաբաղի գծով բանակցությունների բարդ ընթացքը եւ ընդգծել. «Մենք չենք կարող գնալ փոխզիջման եւ ջանում ենք օգտագործել տարբեր փաստարկներ»: Ինչպես նշել է Մամեդյարովը, նրանք ջանում են գտնել այնպիսի հարցերի պատասխանները, ինչպիսիք են ընդհանուր տարածքում համայնքների համատեղ բնակությունը խաղաղ պայմաններում եւ այլն: «Մենք խոսում ենք խաղաղության մասին կոնցեպտուալ առումով, սակայն այդ հարցերը այնքան էլ սկզբունքային չեն»: