11 հունիսի 2013 - 10:14 AMT
Վաղվանից եղանակը կսկսի տաքանալ, տեղումները կնվազեն

Այսօր հանրապետության գրեթե ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև ու ամպրոպ: Առատ տեղումներ են սպասվում հյուսիսային և արևելյան շրջաններում: Հանրապետությունում տեղ-տեղ հնարավոր է սաստիկ քամի 20-22մ/վրկ, մեծ է նաև կարկուտի հավանականությունը:

Օդի ջերմաստիճանն այս ժամանակահատվածի համար բավականին ցածր է, առաջիկա օրվա ընթացքում առայժմ չի փոխվի: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ հունիսի 12-ից եղանակը կսկսի տաքանալ, տեղումները կնվազեն: Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև ու ամպրոպ, հնարավոր են առատ տեղումներ: Ցերեկը սպասվում է+23+25, երեկոյան +18+20: