31 հունվարի 2006 - 13:25 AMT
Հարավային Կովկասի երկրների հետ ԵՄ համագործակցության ծրագրերը կքննարկվեն փետրվարի վերջում
Փետրվարի 27-28-ին Բրյուսելում տեղի կունենա ԵՄ ընդհանուր հարցերի եւ արտաքին կապերի խորհրդի նիստ: Սպասվում է, որ նույն ժամանակահատվածում Բելգիայի մայրաքաղաքում Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում կկայանան նաեւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ ԵՄ համագործակցության խորհուրդների նիստեր: Հարկ է նշել, որ Վրաստանը պահանջել է ԵՄ-ի հետ գործողությունների առանձին պլան, քանի որ խնդիրներ էին ծագել Ադրբեջանի եւ Եվրամիության միջեւ, ինչը կասեցնում էր Վրաստանի ԵՄ ընդունելության գործընթացի զարգացման հնարավորությունը, հաղորդում է «Երկիր» թերթը: