11 հունիսի 2013 - 12:34 AMT
Պարսից ծոցի միապետությունները պատժամիջոցներ են սահմանում «Հեզբոլլահի» դեմ

Լիբանանի շիական «Հեզբոլլահի» դեմ պատժամիջոցներ են որոշել սահմանել Պարսից ծոցի միապետական երկրները, որոնք Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամներ են: Որպես պատասխան միջոց «միջոցներ կձեռնարկվեն, ուղղված անշարժ գույքի ու ֆինանսական ավանդների» դեմ, որոնք պատկանում են շիաների շարժման անդամներին Պարսից ծովի երկրներում: Այդ մասին հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, սաուդյան SPA լրատվական գործակալության վրա հղումով:

Նախկինում ԱՊԼ բոլոր պետությունները՝ սունիներն ու շիաները, լիովին սատարում էին «Հեզբոլլահին» Իսրայելի դեմ պայքարում նրա ավանդի համար: Սակայն վերջին իրադարձությունները Սիրիայում փոխեցին ԱՊԼ տեսակետը: Անցած շաբաթ ԱՊԼ անդամների մեծ մասը դատապարտեց «Հեզբոլլահի» միջամտությունը սիրիական հակամարտությանը: