Վրաց լեյբորիստները հանրաքվե են պահանջում Աֆղանստանից խաղաղապահներին դուրս բերելու վերաբերյալ

Վրաց լեյբորիստները հանրաքվե են պահանջում Աֆղանստանից խաղաղապահներին դուրս բերելու վերաբերյալ

PanARMENIAN.Net - Վրաստանի ընդդիմադիր լեյբորիստական կուսակցությունն այսօր պաշտոնական հայտ է ներկայացրել ԿԸՀ Աֆղանստանից խաղաղապահներին դուրս բերելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին: Լեյբորիստները գտնում են, որ եթե իշխանությունները չեն պատրաստվում լուծել այդ հարցը, ուրեմն դա պետք է անի ժողովուրդը հանրաքվեի միջոցով:

Մի շարք երիտասարդական կազմակերպություններ հունիսի 8, 9 և 10-ին ակցիաներ են անցկացրել նույն պահանջով: Մինչդեռ ղեկավար մարմինները հայտարարում են, որ երկիրը պետք է արժանի ավանդ ունենա միջազգային կայունության ու անվտանգության ապահովման հարցում, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---