Չինաստանը տիեզերանավ է արձակել երեք տիեզերագնացներով

Չինաստանը տիեզերանավ է արձակել երեք տիեզերագնացներով

PanARMENIAN.Net - Չինական «Շենչժողու-10» տիեզերանավը այսօր մեկնարկել է Ցզյուցյուանից երեք տիեզերագնացներով: Ռեպորտաժը ուղիղ հեռարձակման մասին ներկայացրել է Չինաստանի պետական հեռուստատեսությունը: Տիեզերանավի անձնակազմը բաղկացած է երկու տղամարդուց և մեկ կնոջից:

Ծրագրում ընդգրկված է կցում «Տյանգուն-1» մոդուլի հետ: Հաջողության դեպքում տիեզերագնացները անցում են կատարելու մոդուլ: Տիեզերագնացները տիեզերքում կանցկացնեն 15 օր: Տիեզերագնացները ոչ միայն գիտափորձեր կանցկացնեն, այլ նաև ինտերակտիվ դաս կանցկացնեն դպրոցականների համար «ֆիզիկայի օրենքների որոշ առանձնահատկությունների մասին անկշռության պայմաններում»:

Սա արդեն վեցերորդ տիեզերական թռիչքն է Չինաստանի համար տիեզերագնացների մասնակցությամբ, հայտնում է Լենտա.ռու-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---