Մեկնարկում է Հայկյան մրցանակաբաշխությունը

Մեկնարկում է Հայկյան մրցանակաբաշխությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է Հայկյան մրցանակաբաշխության մեկնարկի մասին։ Երիտասարդական այս մրցանակաբաշխության նպատակն է խթանել ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, ուսանողական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունը և երիտասարդական քաղաքականության իրականացման այլ ոլորտներում կատարված աշխատանքները:

Մրցանակները կշնորհվեն հետևյալ անվանակարգերում՝

-Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին

-Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին

-Լավագույն երիտասարդական գիտական նվաճում (այս անվանակարգում մրցույթն իրականացվում է «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության հետ համատեղ, և հայտերն ընդունվում են ըստ ՊԳՖԱ ֆեյսբուքյան էջում www.facebook.com/science.and.finance ներկայացված պահանջների և ընթացակարգի):

-Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած պետական գործիչ

-Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կառույց

-Ինքնատիպ երիտասարդական նախագիծ

-Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ

-Լավագույն երիտասարդական հաղորդում

-Լավագույն միջբուհական ծրագիր

-Լավագույն երիտասարդական ՀԿ Երևան քաղաքում

- Լավագույն երիտասարդական ՀԿ մարզում

-Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր

Հայկյան մրցանակաբաշխությանը մասնակցել կարող են այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք գործունեություն են ծավալել հայ երիտասարդության շրջանում, լուծել են երիտասարդության առջև ծառացած խնդիրները, աջակցել են երիտասարդությանը և այլն:

Հայկյան մրցանակաբաշխությանը մասնակցելու համար հայտը և հավաստագիրը կարելի է բեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---