Դեվլեթ Բախչելի. Մուստաֆա Քեմալի զինվորներն ընդդեմ Էրդողանի զինվորների

Դեվլեթ Բախչելի. Մուստաֆա Քեմալի զինվորներն ընդդեմ Էրդողանի զինվորների

PanARMENIAN.Net - Թուրքիայի ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դեվլեթ Բախչելին կուսակցական ժողովում խիստ քննադատության է ենթարկել վարչապետին Գեզի զբոսայգու հետ կապված իրադարձությունների հարցում:

Բախչելին մեղադրել է Էրդողանին լարվածությունը սրելու, թշնամանք սերմանելու, ժողովրդին աղքատացնելու մեջ: «Հանրահավաքները վախեցրել են Էրդողանին: Նա պառակտում է ժողովրդին: Մի մասը Մուստաֆա Քեմալի զինվորներն են, մի մասը՝ Էրդողանի: Էրդողանը շատ վտանգավոր խաղ է սկսել: Նա սպառնում է երիտասարդներին: Թուրքական երիտասարդությունը մեր ապագան է»,-ասել է ազգայնականների առաջնորդը: «Դիմում եմ երիտասարդներին՝ գնացեք ընտրությունների և մի քվեարկեք վարչապետի օգտին, պատմության գիրկն ուղարկեք նրա կուսակցությունը»,-ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---