ՀԱԿ պատգամավոր. Բյուջեն հաշվապահական թվերի գումարում-հանում չէ

ՀԱԿ պատգամավոր. Բյուջեն հաշվապահական թվերի գումարում-հանում չէ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նիստում մեկնարկեց 2012 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումը: ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հայտարարեց, որ տնտեսության վերականգնման նախորդ տարիների միտումը շարունակվել է` հանգեցնելով մակրոտնտեսական իրավիճակի զգալի բարելավման:

2012 թվականին գրանցվել է 7,2% տնտեսական աճ: 12 ամսյա գնաճը կազմել է 3,2%: Արձանագրվել է 7,4% պետբյուջեի եկամուտների անվանական աճ, ծախսերի գծով անվանական աճը կազմել է 2%: 2012-ին համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 3981,5 մլրդ դրամ: Տնտեսության չորս հիմնական ճյուղերում գրանցվել են աճի ցուցանիշներ: 2012-ին արդյունաբերության իրական աճը կազմել է 5,7%, գյուղատնտեսական աճը՝ 9,3%, շինարարության աճը՝ 0,5%, ծառայությունների իրական աճը՝ 8%:

Նախարար Դավիթ Սարգսյանը ներկայացրեց նաև պետական բյուջեի պակասուրդը: 2012-ի պետբյուջեն կատարվել է 59,9 մլրդ դրամ պակասուրդով՝ ճշտված ծրագրով նախատեսված 132,2 մլրդ դրամի 45,3%-ը: Ըստ նախարարի՝ շեղումը հիմնականում պայմանավորված է ծախսերի կատարողականով:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ բյուջեի կատարողականը ներկայացնում է մի մարդ, ով բյուջեի կատարման ժամանակ չի եղել կառավարության կազմում: «Տիգրան Սարգսյանին դա հնարավորություն է տալիս խուսափել բյուջեի ներկայացումից, քանի որ կան հարցեր, որոնց պատասխանելը նրա համար այնքան էլ հեշտ չէ: Բյուջեն հաշվապահական թվերի գումարում-հանում չէ: Դա երկրի թիվ մեկ ֆինանսկան փաստաթուղթն է, որի համար պետք է պատասխան տա կառավարության առաջին դեմքը»,- հայտարարեց պատգամավորը:

Դավիթ Սարգսյանն արձագանքեց, որ կանոնակարգն այնպիսին է, որ անգամ եթե կառավարությունը լիովին նոր կազմով լիներ, ապա այդ դեպքում էլ պետք է հաշվետվություն տար նախորդ կառավարության գործունեության համար: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությանը նկատեց, որ բյուջեի կատարողականի քննարկումը պետք է հնարավորություն տա քաղաքական գնահատականներ հնչեցնելու և քաղաքական հարցադրումներ անելու: Նա ընդգծեց, որ դա կառավարության իրականացրած տնտեսական քաղաքականությունն է, ոչ թե՝ միայն թվերի հաշվետվություն:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---