Orange-ը Ջրառատ և Սպանդարյան գյուղերում բացել է գերարագ ինտերնետով կենտրոններ

Orange-ը Ջրառատ և Սպանդարյան գյուղերում բացել է գերարագ ինտերնետով կենտրոններ

PanARMENIAN.Net - Orange-ը շարունակում է Հայաստանի համայնքային զարգացման և գյուղական բնակավայրերի տեխնոլոգիական հագեցմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Շիրակի մարզի Ջրառատ և Սպանդարյան գյուղերում այսօր բացվել են գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական կենտրոններ, որոնք ստեղծվել են Orange-ի և «Շեն» բարեգործական կազմակերության համատեղ ջանքերով:

Ջրառատն ունի 1000, իսկ Սպանդարյանը` 1,400 բնակիչ: Երկու գյուղերի բնակիչներն էլ առաջին անգամ հնարավորություն են ստանում, առանց տանը համակարգիչ ունենալու անհրաժեշտության, ձեռք բերել համակարգչային հմտություններ ու օգտվել ինտերնետից: Երկու համակարգչային սրահներն էլ համալրված են 7 համակարգչով, տպիչով, Orange-ի MyFi երթուղիչով, որը տալիս է ներբեռնման մինչև 21.6Մբ/վ արագության հնարավորություն: Նախագծի համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 4,700,000 դրամ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---