31 հունվարի 2006 - 14:33 AMT
ՀՀ դեսպան. Ղազախստանի նախագահը կանգնած է եղել Հարավային Կովկասում զինադադարի հաստատման ակունքներում
Այսօր Ղազախստանում Հայաստանի դեսպան Լեւոն Խաչատրյանը իր հավատարմագրերն է հանձնել հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին: «Մենք հուսով ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության եւ հարեւան երկրներից մեկի հետ բարդ հարաբերությունների ոլորտում առկա նրբանկատ հարցերում, Ղազախստանի դիրքորոշումը, ինչպես եւ նախկինում, հավասարակշռված կլինի: Ղազախստանի նախագահը կանգնած է եղել Հարավային Կովկասում զինադադարի հաստատման ակունքներում, եւ ինձ շատ հաճելի է դեսպան լինել բարեկամ երկրում»,-լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է Լ.Խաչատրյանը: «Կաշխատեմ անել ինձնից կախված առավելագույնը մեր երկրների միջեւ հարաբերությունների ընդլայնման համար: Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ հեռավորությունը թույլ չի տալիս խոսել առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման բարձր տեմպերի մասին, սակայն միշտ կան ռեսուրսներ այն բարելավելու համար»,-ավելացրեց նա: Նշենք, որ ըստ վիճակագրության ապրանքաշրջանառությունը Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ 2005 թվականին կազմել է 45,2 մլն դոլար, որը 3 անգամ ավել է 2004 թվականի ցուցանիշներից (15,1 մլն դոլար), հաղորդում է «Kazakhstan Today»-ը: