Էրդողան. Այն, ինչ կատարվում է, Թուրքիայի թշնամիների հրահրած խաղն է

Էրդողան. Այն, ինչ կատարվում է, Թուրքիայի թշնամիների հրահրած խաղն է

PanARMENIAN.Net - «Կառավարությունը ուշադիր հետևում է ու վերլուծում է այն, ինչ կատարվում է երկրում ու հաշվի է առնում ժողովրդի օրինական պահանջները: Այսօր մենք, որպես երկրի ղեկավարներ, պարտավոր ենք ապահովել ժողովրդի անվտանգությունը, նրա գույքի անձեռնմխելիությունը, չխարխլելու համար նրա հավատը»,-հայտարարել է ԱԶԿ նախագահ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ըստ նրա, ակցիաների նպատակն է արգելակել զարգացող թուրքական տնտեսությունը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարարին, Ստամբուլի քաղաքապետին ու ոստիկանապետին օպերատիվ միջամտության համար: Իսկ ցուցարարներին հորդորել է մտածել այն մասին, որ այն, ինչ կատարվում է, Թուրքիայի թշնամիների հրահրած խաղն է, ու ցրվել տներով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---