Անասունների գլխաքանակի աճի տեմպերով Հայաստանը առաջատար դիրքերում է ԱՊՀ-ում

Անասունների գլխաքանակի աճի տեմպերով Հայաստանը առաջատար դիրքերում է ԱՊՀ-ում

PanARMENIAN.Net - Արդեն երկրորդ տարին շարունակ Հայաստանը զգաղեցնում է առաջատար դիրքերը ԱՊՀ երկրների շարքում անասունների գլխաքանակի աճի տեմպերով, հայտարարել է ՀՀ գյուղնախարարության անասնաբուծության ու տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը: Ըստ նրա, խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը Հայաստանում 2012թ. ավելացել է 10,3 տոկոսով՝ կազմելով 661 հազար գլուխ անասուն:

Մասնավորապես 2012թ. ոչխարների ու այծերի գլխաքանակն ավելացել է 14,3 տոկոսով՝ մինչև 674,7 հազար գլուխ, խոզերինը՝ 34,2 տոկոսով, մինչև 145 հազար գլուխ, ձիերինը՝ 8,7 տոկոսով՝ մինչև 10,8 հազար գլուխ:

Ըստ Հովհաննիսյանի, ավելացել են նաև մսի ու թռչնամսի իրացման ծավալները: «2012թ. այդ ցուցանիշն ավելացել է 1,9 տոկոսով և կազմել է 130,3 հազար տոննա»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---