Թուրքիան բռնատիրական իշխանության դիմակ է կրում՝ փորձելով վերաիմաստավորել ներկան, փոխելով անցյալը

Թուրքիան բռնատիրական իշխանության դիմակ է կրում՝ փորձելով վերաիմաստավորել ներկան, փոխելով անցյալը

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) Facebook-ի իր էջում հրապարակել է Ստեֆան Պաչդիմալջի «Այլախոհությունը Թուրքիայում» բաց նամակը The New York Times-ին:

«Թուրքիայում կատարվող վերջին իրադարձությունները չպետք է զարմացնեն արևմտյան դիտորդներին, որոնք շարունակում են հավատալ կեղծ ու սին այն պնդումներին, թե Թուրքիան ժողովրդավարության մոդել է համարվում այլ իսլամական երկրների համար: Ըստ իրավապաշտպան Reporters without borders կազմակերպության, այստեղ շատ ավելի հաճախ են ձերբակալում լրագրողներին կարծիքի ազատ արտահայտման համար, քան մի շարք այլ երկրներում: Այլախոհությունը մի երևույթ է, որը պետք է ճանաչեն բոլոր ժողովրդավարական երկրները: Զարմանալի է տեսնել, թե ինչպես է Թուրքիան բռնատիրական իշխանության դիմակ կրում՝ փորձելով վերաիմաստավորել ներկան, փոխելով անցյալը: Այն, ինչ կատարվում է Թաքսիմ հրապարակում, Թուրքիայի փոքրամասնությունները, մասնավորապես հայերը, տեսել են արդեն տասնամյակներ շարունակ: Ի վերջո, երկիրը փորձում է տեսնել իրական պատկերն Անկարայում»,-գրում է հեղինակը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---