Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետները վերջերս ստորագրված համաձայնագրի հետ կապված հարցեր են քննարկել

Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետները վերջերս ստորագրված  համաձայնագրի հետ կապված հարցեր են քննարկել

PanARMENIAN.Net - Երևանի և Ստեփանակերտի միջև հարաբերությունների ընդլայնման և փոխշահավետ համագործակցության նպատակով 2012 թվականի սեպտեմբերին ստորագրված համաձայնագրի շրջանակում իրականացված աշխատանքների ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հանդիպման ժամանակ:

Ողջունելով գործընկերոջը՝ Տարոն Մարգարյանը գոհունակություն է հայտնել անցած ժամանակահատվածում աշխատանքային խմբերի կողմից իրականացված աշխատանքներից և ընդգծել, որ նախանշված բոլոր առաջնահերթությունները շատ կարճ ժամանակում ծրագրային ընթացք են ստացել և երկու մայրաքաղաքների միջև այսօր քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում զգալի աշխատանքներ են իրականացվում:

«Ստեփանակերտի հետ մեր հարաբերությունների ընդլայնումն ու ամրապնդումը մեզ համար ոչ միայն գործնական, այլև բարոյական մեծ նշանակություն ունի: Եվ մենք անում ենք հնարավորը, որպեսզի քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում Ստեփանակերտը ևս կարողանա ունենալ նշանակալի զարգացումներ»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Ինչպես PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն իր հերթին նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և մաղթել է նրան նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ Երևանի կառավարման գործում: Անդրադառնալով Երևանի և Ստեփանակերտի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը՝ Սուրեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը համատեղ ծրագրերի իրականացման հարցում մշտական ուշադրության ու հետևողականության համար: Առանձնակի կարևորելով Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև 2012-2014թթ. համագործակցության ծրագրի շրջանակներում իրականացվող գործնական քայլերը՝ Ստեփանակերտի քաղաքապետը նաև նկատել է, որ վերջերս Արցախում կազմակերպված համատեղ մարզաառողջարարական հետիոտն ճանաչողական արշավի անցկացումը ևս լրացուցիչ խթան կհանդիսանա երկու մայրաքաղաքների միջև համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու հարցում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Երևանի և Ստեփանակերտի միջև ստորագրված բարեկամության համաձայնագրի հետագա ծրագրերի հետ կապված հարցեր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---