Կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը

Կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը

PanARMENIAN.Net - Մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած խորհրդակցությանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը տեղեկություններ ներկայացրեց հունիսի 5-ին կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկված տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ ամրապնդման հարցերի մասին: Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին նիստում ընդունված որոշումների հետ կապված անելիքների մասով:

Քննարկվեցին նաև հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ և դիզելային վառելիք տրամադրելու պետական ծրագրերի շրջանակում պարարտանյութի և դիզվառելիքի բաշխման գործընթացի վերահսկողությանն առնչվող հարցեր: Կարևորվեց գործընթացի նկատմամբ վերահսկողության առավել արդյունավետ մեխանիզմների կիրառումը:

Փոխվարչապետը հանձնարարեց աջակցություն ցուցաբերել ՀՀ ֆինանսների նախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչության և Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբերին, որոնք ուսումնասիրություններ են իրականացնում մարզերում` ծրագրերի նպատակային իրականացման, գործող մեխանիզմների արդյունավետության հետ կապված խնդիրները պարզելու, ինչպես նաև հնարավոր խախտումները բացահայտելու նպատակով: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ բաշխման գործընթացի վերահսկողության մեխանիզմների արդյունավետության վերաբերյալ մարզպետներն առաջարկություններ կներկայացնեն կառավարությանը:

Խորհրդակցությանը քննարկվեցին նաև մարզերի կրթական հաստատություններում ուսումնական տարվա ավարտի և գալիք ուսումնական տարվա նախապատրաստման հետ կապված վարչական աշխատանքների կազմակերպման հարցեր: Քննարկվեցին նաև ընթացիկ մի շարք այլ խնդիրներ, հայտնում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---