ԱԺ-ն կքննարկի ջավախահայերի՝ հայ-վրացական սահմանը հատելիս վճարվող մաքսատուրքերի հետ կապված խնդիրը

ԱԺ-ն կքննարկի ջավախահայերի՝ հայ-վրացական սահմանը հատելիս վճարվող մաքսատուրքերի հետ կապված խնդիրը

PanARMENIAN.Net - Հայ-վրացական սահմանը հատելիս վճարվող մաքսատուրքերի հետ կապված ջավախահայերի բարձրացրած խնդիրը կքննարկվի Ազգային ժողովում: Այս մասին այսօր խորհրդարանում ավանդական հայտարարությունների ժամին հայտնեց ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը:

Նա տեղեկացրեց, որ հարցը քննարկել է պատասխանատու և շահագրգիռ մարմինների հետ: Վարդան Այվազյանի խոսքով՝ պայմանավորվածություն կա մյուս շաբաթ հանդիպել Ազգային Ժողովում և քննարկել հարցը: Պայմանավորվել են նաև, մաքսային ծառայությունը աջակցելու է ջավախահայերին:

Նշենք, որ ջավախահայերը վերջերս փակել էին Գյումրի-Ախալքալաք ավտոճանապարհը և բողոքում էին մաքսային միջնորդավճարներից, որ յուրաքանչյուր անգամ գանձվում է հայ-վրացական սահմանը հատելիս:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---