ՀԱԿ-ն առաջարկում է մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու շուրջ լսումներ անցկացնել

ՀԱԿ-ն առաջարկում է մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու շուրջ լսումներ անցկացնել

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի հարցը չի փակվել, պնդում է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Այսօր խորհրդարանում ավանդական հայտարարությունների ժամին նա ասաց, որ խնդիրը մեռյալ կետից տեղաշարժելու նպատակով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին առաջարկում են կազմակերպել լսումներ: Նա նշեց, որ իրենք համաձայն են նաև փակ լսումների։

«Հուսով ենք, որ լսումների անցկացումը ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը դեմ քվեարկած քաղաքական մեծամասնության պատգամավորներին կվերահամոզի հիմնավորվածության և արդարացիության հարցում»,- ասաց նա՝ անդրադառնալով խորհրդարանական մեծամասնության կողմից մերժված Մարտի 1-ի դեպքերի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցին:

Գագիկ Ջհանգիրյանն ընդգծեց, որ իրենց խմբակցությունը հնարավոր բոլոր միջոցներով շարունակելու է հետապնդել Մարտի 1-ի սպանությունների լիարժեք բացահայտման և պատասխանատվության ենթարկելու խնդիրը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---