Առաջին կեսից հետո Հայաստանը Կոպենհագենում հաղթում է Դանիային

Առաջին կեսից հետո Հայաստանը Կոպենհագենում հաղթում է Դանիային

PanARMENIAN.Net - Այսօր Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում տեղի է ունենում աշխարհի առաջնության ընտրական փուլի B խմբի Դանիա- Հայաստան հանդպիումը:

Մալթայի հետ խաղից հետո Վարդան Մինասյանը մի շարք փոփոխություններ էր կատարել կազմում: Մեկնարկային կազմում դաշտ դուրս եկավ Յուրա Մովսիսյանը: Եվ խաղակեսի հենց սկզբից հայերն անակնկալի բերեցին մրցակցին: Հանդիպման առաջին րոպեին Արաս Օզբիլիսի փոխանցումից հետո Մովսիսյանը ազատվեց մրցակցից և բացեց խաղի հաշիվը:

Գոլն ընդունելուց հետո դանիացիներն ակտիվացան և մի շարք գրոհներ կազմակերպեցին: Սակայն հայերին հաջողվեց անառիկ պահել սեփական դարպասը:

Հայաստանի ֆուտբոլիստները, սակայն, կարողացան հանգստացնել խաղը և կազմակերպել հակագրոհներ: Դրանցից մեկի ժամանակ Գևորգ Ղազարյանը մոտ էր հաշիվը կրկնապատկելուն, սակայն Դանիայի դարպասապահը հետ մղեց գնդակը:

19-րդ րոպեին Օզբիլիսը խորքից փոխանցում ստացավ Վալերի Ալեքսանյանից և ընթացքից գեղեցիկ հարվածով գրավեց Անդերսենի դարպասը՝ կրկնապատկելով հաշիվը:

Գոլից հետո խաղը հիմնականում ընթանում էր կենտրոնում, հայ ֆուտոբլիստներին հաջողվեց հանգստացնել խաղը և զսպել դանիացիների գրոհները:

Առաջին կեսից Հայաստանը հաղթում է 2:0 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---