12 հունիսի 2013 - 11:24 AMT
Գերմանիայի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղի վնասը կազմում է 10-12 մլրդ եվրո

Գերմանիայի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղի վնասը կազմում է 10-12 մլրդ եվրո: Այս մասին հայտնում է N-TV-ին: Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Ֆիլիպ Ռեսլերը Info RBB ռադիոյի եթերում հայտնել է, որ տուժածներին միանվագ օգնություն կհատկացվի ջրհեղեղից տուժածների համար ստեղծված հատուկ ֆոնդից:

Մինչ այդ՝ իշխանությունները փորձում են կանխարգելել հետագա ողողումները պատնեշների միջոցով, սակայն առայժմ տեսանելի արդյունքի հասնել չի հաջողվում: Զինվորական ուղղաթիռները շարունակում են ավազով պարկեր նետել ափին: