31 հունվարի 2006 - 18:46 AMT
Ադրբեջանցիները մտադիր են բողոքի ցույցեր կազմակերպել Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ Կանադայում ՀՀ դեսպանատների առջեւ
Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսը որոշել է բողոքի ցույցեր կազմակերպել եվրոպական երկրներում, ԱՄՆ-֊ում եւ Կանադայում Հայաստանի դեսպանատների առջեւ` նշելու Լեռնային Ղարաբաղի Խոջալու քաղաքի գրավման 14-֊րդ տարեդարձը: Ցույցերը, որոնց կարգախոսն է լինելու` «Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսը «ոչ» է ասում ահաբեկչությանը», կազմակերպվելու են փետրվարի 26-֊ին Հաագայում, Մոսկվայում, Վաշինգտոնում, Տորոնտոյում եւ Ստոկհոլմում: Բացի այդ, ադրբեջանցիները փետրվարի 25-֊ին մտադիր են ցույց անել նաեւ «Պրահայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության առջեւ», մինչդեռ Հայաստանը Չեխիայում դիվանագիտական ներկայացուցչություն չունի: Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսը հայտնել է, որ ցույցեր են տեղի ունենալու նաեւ Սպիտակ տան, Բրյուսելում ՆԱՏՕ֊-ի կենտրոնակայանի առջեւ եւ Ստամբուլում, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: