12 հունիսի 2013 - 11:27 AMT
Յուրա Մովսիսյան. Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներից, ովքեր երբեք չդադարեցին հավատալ մեզ

Հայաստան-Դանիա ընտրական հանդիպման հերոսներից մեկը` Յուրա Մովսիսյանը, ով դուբլի հեղինակ է դարձել, իր Facebook-ի էջում շնորհակալություն է հայտնել բոլոր երկրպագուներին:

«Շնորհակալ եմ բոլորից, ովքեր երբեք չդադարեցին հավատալ մեզ ու աջակցել: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել դանիացի երկրպագուներին, որոնք ինձ միշտ էլ սիրով են դիմավորում»,- ասել է հարձակվողը:

Մովսիսյանը ելույթ է ունեցել դանիական «Ռանդերսում», և տեղացի երկրպագուները «Պարկեն» ստադիոնում իրեն շատ ջերմ են ընդունել: