Հայաստանում 4,6 տոկոսով նվազել է կոնյակի արտադրությունը

Հայաստանում 4,6 տոկոսով նվազել է կոնյակի արտադրությունը

PanARMENIAN.Net - 2013-ի հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 4 964,3 հազար լիտր կոնյակ, ինչը 4,6 տոկոսով պակաս է 2012-ի նույն շրջանի ցուցանիշից (5 203.6 հազար լիտր):

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, նույն շրջանում երկրում արտադրվել է 2 499,3 հազար լիտր օղի, ինչն ավելի է 2012-ի ցուցանիշից (2 359,7 հազար լ) 5,9 տոկոսով:

Բացի այդ, 2013-ի հունվար-ապրիլին արտադրվել է 1 660,9 հազար լիտր գինի 2012-ի 1 363 հազար լիտրի փոխարեն (21,9 տոկոս աճ): Շամպայն գինիների արտադրությունն աճել է 2,3 անգամ` կազմելով 69,5 հազար լիտր:

Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը 2013-ի հունվար-ապրիլին կազմել է 11 815,4 հազար լիտր, ինչը 57,1 տոկոսով ավելի է 2012-ի նույն շրջանի ցուցանիշից (11 815,4):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---