12 հունիսի 2013 - 16:39 AMT
Անկարայում գաղտնի հանդիպել են Իսրայելի ու Թուրքիայի հետախուզությունների ղեկավարները

Թուրքական «Հյուրիեթը» գրում է, որ «Մոսսադի» ղեկավարը Թամիր Պարդոն գաղտնի հանդիպում է ունեցել Թուրքիայի հետախուզության տնօրենի տեղակալ Հաքան Ֆիդանի հետ երկու օր առաջ Անկարայում: Ըստ հաղորդագրության, կողմերը քննարկել են Իրանի ու Սիրիայի հետ կապված հարցեր:

Ինչպես հայտնում է Y-net-ը, «Մոսսադի» ղեկավարը հանդիպում է խնդրել վարչապետ Էրդողանից, սակայն դեռ պատասխան չի ստացել: