Հովիկ Մուրադյանի սպանությունը կարող է պատվիրված լինել և կապ ունենալ նրա բիզնեսի հետ

Հովիկ Մուրադյանի սպանությունը կարող է պատվիրված լինել և կապ ունենալ նրա բիզնեսի հետ

PanARMENIAN.Net - Խոշոր շինարարական «Բամո» ընկերության համասեփականատեր Հովիկ Մուրադյանի սպանությունը Մոսկվայում հետաքննող քննիչները գտնում են, որ նրա սպանությունը կարող է կապ ունենալ նրա բիզնեսի հետ, որը նա վարում էր երեք եղբայրների հետ: Եղբայրներից մեկը՝ Մուրադ Մուրադյանն այժմ զբաղեցնում է Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնը: Մուրադյանի մարդասպանին որոնում են նրա հայրենակիցների թվում՝ նրան դանակահարել են, իսկ ոստիկանները դա համարում են բնորոշ ազգային գիծ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Հանցագործությունը կատարվել է հունիսի լույս 11-ի գիշերը Մոսկվայի Նովինսկի բուլվարում գտնվող Lotte Plaza Hotel-ի մոտ: 51-ամյա Հովիկ Մուրադյանի մարմինը հայտնաբերվել է այդ փողոցում դանակահարության հետքերով, հայտնել է Մոսկվայի ՆԳՆ վարչության մամլո ծառայությունը: Մարդասպանին հաջողվել է հեռանալ հանցագործության վայրից: Փաստով հարուցվել է քրեական գործ: Հանցագործը դանակահարել է գործարարին հենց հյուրանոցի մուտքի մոտ: Տեսախցիկները գրանցել են կատարվածը:

Ինչպես հայտնում է Life News-ը, 51-ամյա գործարարը ժամանել էր հյուրանոց հանդիպման: Հանցագործը նրան դանակի 5 հարված է հասցրել:

Զոհվածը Մոսկվայում հայտնի գործարար է: Մուրադի հետ նրանք երկվորյակներ են, և հունիսի 12-ին տոնելու էին իրենց ծննդյան օրը:

Քննիչները գտնում են, որ սպանությունը պատվիրված էր, իսկ քիլերը հավանաբար նրա հայրենակիցն է, կամ կովկասցի: Դա է հուշում սպանության եղանակը: Դանակով սպանությունը շատ հազվադեպ է օգտագործվում պատվիրված սպանությունների համար, քանի որ մեծ է սխալի կամ զոհի կողմից դիմադրության հավանականությունը:

Սպանության պատճառներն առաջին հերթին որոնում են ընտանեկան բիզնեսում:

Քննությունը նոր է սկսվել, սակայն առաջին հերթին ստուգվելու են բազմաթիվ պարտքերի ու այդ հողի վրա Հովիկ Մուրադյանի ու նրա հարազատների վեճերի մասին տեղեկությունները նրանց ընկերության որոշ աշխատակիցների, գործընկերների հետ: Ըստ «Իզվեստիայի« վերջերս Մուրադյանը բանակցում էր Եյսկի ռազմական օդակայանի վերակառուցումը ստանձնելու շուրջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---