1 փետրվարի 2006 - 15:05 AMT
Բարեփոխված Սահմանադրությունը Հայաստանին հնարավորություն կտա մերձենալ Եվրոպային
2003 թվականին տապալված սահմանադրական փոփոխություններն ընդունվեցին Հայաստանում 2005 թվականի նոյեմբերի 27-ին: Փոփոխությունները, որոնք ընդունվեցին Վենետիկի հանձնաժողովի աջակցությամբ, հնարավորություն կտան Հայաստանին կատարել Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս ստանձնած պարտավորությունները: Ինչպես ասվում է ԵԽ անդամ երկրների Դիտարկման հանձնաժողովի պարտավորությունների կատարման գծով եզրափակիչ փաստաթղթում, Հայաստանը չի օգտագործել հանրաքվեի բոլոր հնարավորությունները ընտրությունների կազմակերպման հարցում եվրոպական չափանիշներին լիովին համապատասխանելու համար: Հանձնաժողովը ողջունում է դրական արդյունքները, սակայն, ըստ նրա, նպատակը չի արդարցնում միջոցները: «Իրո՞ք արժեր լցոնել քվեատուփերը եւ արհեստականորեն բարձրացնել ընտրողների քանակը, բարեփոխումները ընդունելու համար:

Հայաստանի խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովը եկել է նաեւ եզրակացության, որ ընտրատեղամասերի մեծ մասում մամուլի, հասարակական կազմակերպությունների եւ անկախ դիտորդների կողմից պատրաստված արձանագրությունները հիմնականում կասկածի տակ են դնում պաշտոնական տվյալները,-ասվում է հայտարարության մեջ: Դիտարկման հանձնաժողովը նույնպես ափսոսանք է հայտնել, որ բանավեճերը երկրի ապագայի համար այդքան կարեւոր հարցի շուրջ լավ չէին կազմակերպված, բացակայում էր երկխոսությունը քաղաքական կուսակցությունների միջեւ, նախընտրական քարոզարշավը ուշացումով սկսվեց, որի հետեւանքով էլ մեծ եղավ բոյկոտողների եւ դեմ քվեարկածների թիվը: Նաեւ ափսոսանք է առաջացնում, որ երկրում չկա արժանի ընդդիմություն, իսկ նրա ներկայացուցիչների մեծ մասը դուրս եկան ընտրական հանձնաժողովներից, ինքնամեկուսանալով, եւ այդպիսով, մնացին կեղծումներից եւ չարաշահումներից, ինչպես նաեւ դատարաններում հանրաքվեի արդյունքների բողոքարկումից այն կողմ: «Եվ թեեւ, կոնկրետ բողոքներով զբաղվել է Գլխավոր դատախազը եւ դրանք դատապարտել է ՀՀ ԱԺ խոսնակը, արդյուքները կարող են կասկածի տակ դնել օրենքի գերակայությունը ճանաչելու իշխանությունների վճռականությունը: Այդ համատեքստում, այն ընտրողները, որոնք խախտելով կանոնները, քվերակել են մի քանի անգամ, հնարավորություն են տալիս մեղադրել մյուսներին իրենց ընտրական իրավունքները ոտնահարելում»,-նշվում է փաստաթղթում:

Ըստ դիտարկման հանձնաժողովի, Սահմանադրության նոր դրույթների կյանքի կոչումը հնարավորություն կտա Հայաստանին մերձենալ Եվրոպային: Ընդ որում սա ոչ միայն օրենսդրության ոլորտում փոփոխությունների խնդիր է, այլ նախ եւ առաջ այնպիսի քաղաքական մթնոլորտի ստեղծման, որը կապահովի 2007 թվականի խորհրդարանական եւ 2008 թվականի նախագահական ընտրությունների համապատասխանությունը եվրոպական չափանիշներին: Բարեփոխված Սահմանադրությունը կծառայի երկրում ժողովրդական ինստիտուտների ամրապնդմանը` լայն նախագահական լիազորությունների սահմանափակումը, դատական համակարգի անկախությունը, էլեկտրոնային ԶԼՄ-ների եւ հանրահավաքների ու երթերի անցկացման ազատությունը, հիմնականն է, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել: Հանձնաժողովը ենթադրում է, որ Հայաստանի իշխանությունները ԵԽ-ին կներկայացնեն բարեփոխման մանրամասները եւ անցկացման կարգը: «Դիտարկման հանձնաժողովը շարունակում է աշխատել Եվրոպայի Խորհրդի եւ Հայաստանի միջեւ արդյունավետ գործակցության զարգացման ուղղությամբ բոլոր այն ոլորտներում, որտեղ կազմակերպությունը կարող է ցուցաբերել քաղաքական աջակցություն եւ տեխնիկական օգնություն: Սակայն նա նաեւ կխստացնի իր պահանջները առաջիկա տարիներին, ապահովելու համար բարեփոխումների լիակատար համապատասխանությունը եվրոպական չափանիշներին եւ պահանջներին»,-ասվում է փաստաթղթում, որը ընդունվել է ԵԽԽՎ Սթրասբուրգում կայացած նստաշրջանում: